|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսկ եթե ինչ որ մեկը հիշի 5000 զոհե՞րը, Արցախի 75 տոկոսի կորո՞ւստը՝ ըստ Yerkir.am-ի այսպես հակադարձեց լրագրողներից մեկը իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պնդմանը ԱԺ ճեպազրույցներում, որ եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թ-ի կամայական ձերբակալությունները Հյուսիսային պողոտայից, եթե ինչ-որ մեկը հիշի հենց Հյուսիսային պողոտայի կառուցումը, Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո, նրա համար հստակ կլինի՝ ինչո՞ւ է բացառվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ընտրությունների միջոցով։
Լրագրողի դիտարկմանը, որ ժողովրդի հիշողությունը թարմ է և կհիշի նաև գործող իշխանությունների պատճառով զոհված 5000 երիտասարդին ու Արցախի 75 տոկոսի կորուստը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ իրեն թվում է՝ այստեղ մարդ չկա, որը մտածում է, որ պատերազմը սանձազերծել է Հայաստանի Հանրապետությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․