կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 15:37
Առանց Կատեգորիա

ԱԺ-ում իրավիճակը թեժացավ, երբ Փաշինյանի սուր ելույթին տեղից հակադարձեց Շմայսը

ԱԺ-ում իրավիճակը թեժացավ, երբ Փաշինյանի սուր ելույթին տեղից հակադարձեց Շմայսը

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթն ուղեկցվեց թեժ լեզվակռվով ու տաքարյուն հայտարարություններով: Ելույթին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև թեժ երկխոսությունը, երբ վարչապետը պատգամավորին մեղադրեց գործարարներին հանրության աչքում թշնամի ներկայացնելու համար` ասելով, որ Փաշինյանն անգամ մեկ ընտանիք չի կարողանում պահել, այնինչ` գործարարների գոյությամբ աշխատատեղեր են ստեղծվում, իսկ վճարած հարկերի շնորհիվ թոշակներ են վճարվում:

 

Վարչապետի այս հայտարարությունը վիրավորել էր Փաշինյանին, ով իր ելույթում նշեց, որ, իսկապես, ինքը մեկ ընտանիք չի կարողանում պահել, որովհետև վարչապետն ու Գագիկ Խաչատրյանն իրենց հարազատների հետ միասին միլիոններ են կուտակում ու գործարարությամբ զբաղվում` միաժամանակ հերքելով, թե բիզնեսով են զբաղվում:

 

Եվ երբ Փաշինյանի ելույթն ավելի ու ավելի բարձր տոնայնություն ստացավ, դահլիճից սկսեցին ընդդիմախոսել Առաքել Մովսիսյանն ու Սուքիաս Ավետիսյանը, ինչը էլ ավելի թեժացրեց իրավիճակը: Փաշինյանը նրանց հակադարձեց. «Ստեղ բազար չի, արա'»: