|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀՇ 16-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ: Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել»:
Երեկ առանց Տեր-Պետրոսյանի անունը տալու` 2008-ի նախագահական ընտրություններում նրա շտաբը գլխավորած Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ «վնասարարություն» բնորոշմանը. «Ես «վնասարարություն» բառը հիշում եմ ՍՄԿԿ պատմության դասընթացներից` Ստալինի հակառակորդներին էին «վնասարար» կոչում: Կարծում եմ` հարիր չէր այդ տերմինով ներկայացնել այն, ինչ տեղի ունեցավ ՀՀՇ-ում»: