|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Ես կարող եմ 5000 պատճառ ասել, թե ինչու եմ վաղը լինելու Ազատության հրապարակում: Դրա համար պետք է ընդամենը 5000 զոհված եղբայրներիս անունները տամ: Բայց այս իշխանությունը ամեն օր իջնում է ավելի ներքև, ծակելով ավելի նոր հատակներ:
ԱԱԾ-ը բերման է ենթարկվել ընկերս՝ Կարեն Բեքարյանը: Կարենը Հայաստանի եզակի, բացառիկ եւ ազնվագույն նվիրյալներից է՝ փայլուն ՄԱՐԴ ու հիանալի ՄԱՍՆԱԳԵՏ: Դա անում է մի ծառայություն, որի էլիտար ստորաբաժանմանը ռազմի դաշտից փախուստի մեջ մեղադրեց Արայիկ Հարությունյանը ու մեկը դրանցից ծպտուն չհանեց: Դուք ԱԱԾ-ը չեք, դուք վաղուց արդեն ՆՓԾ-ը եք: Ես վաղը ԿԱՐԵՆԻ տեղն էլ եմ լինելու հրապարակում: Երկիրը պիտի հականեխվի, հերիք է!!!!
15:00, Օպերա»: