Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ընդգրկված է վաղվա՝ մայիսի 4–ին, գումարվող ԱԺ նիստերի օրակարգում։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը տեղի կունենա մայիսի 5-ի առաջին հիմնական նիստում: Այս մասին տեղեկացանք ԱԺ կայքից։
Հիշեցնենք, որ դեռ 2020թ. նոյեմբերի 20–ին էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել Ազգային ժողովի նախագահին։ Թեեւ այն, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, պետք է ԱԺ հերթական նիստում քննարկվեր այդ օրվանից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն միայն հիմա է որոշվել այն քննարկել։
Հավելենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019թ․-ի մայիսի 31-ին՝ վեցամսյա ժամկետով, սակայն, նույն թվականի դեկտեմբերին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը եւս կես տարով երկարաձգվել էր: 2020թ․-ի հունիսին՝ մեկ տարվա աշխատանքներից հետո, քննիչ հանձնաժողովն ավարտել էր աշխատանքները, եւ նախատեսվում էր, որ աշնանը զեկույցը կհրապարակվի, բայց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով զեկույցի հրապարակումը հետաձգվեց։