կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-30 10:18
Առանց Կատեգորիա

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են կանգնել․ «Ժողովուրդ»

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են կանգնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված, եւ հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ: Բանն այն է, որ շատ հարցերի պատասխաններ մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով, իսկ երեկ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել: Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից: Եվ երեկ տեսակապի ժամանալ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը, եւ հենց դա է պատճառը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Խաչատուրովին երկու օր ժամանակ են տալիս, այլապես առանց նրա եզրակացություն կներկայացնեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այս սպառնալիքներին, Յուրի Խաչատուրով ամեն դեպքում հանձնաժողով չի գա»:

  Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։