կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 10:07
Առանց Կատեգորիա

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունն ուշանում է. «Իրատես»

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունն ուշանում է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր ապրիլյան պատերազմի հանգնամանքները, ըստ նախապես հայտարարվածի, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պետք է եզրակացություն հրապարակեր, որն ամփոփելու էր շուրջ մեկ տարվա աշխատանքը:

ՈՒ թեեւ հանձնաժողովի նախագահն ու մյուս անդամները վստահեցնում են, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, բայց փաստաթուղթը դեռեւս պատրաստ չէ: Հանձնաժողովի անդամներից մեկը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ամփոփիչ փաստաթուղթ կազմելու մասով նիստ չեն անցկացրել, քննարկում չի եղել: «Խմբակցության ներսում քննարկում ունեցել ենք, դրույթներ ու կետեր ենք առանձնացրել, որ ներկայացնելու ենք հանձնաժողովին: 

Այդ ամենի համադրմամբ է, որ պետք է կազմվեր վերջնական փաստաթուղթը: Ցավոք, նիստ չենք ունեցել, բայց ես հուսով եմ, որ քննարկում, այնուամենայնիվ, կունենանք, ու ամփոփագիրը կոնսենսուսային կլինի: Եթե ոչ, ապա այն լեգիտիմ համարել չի կարելի»,- ասաց պատգամավորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: