|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պատերազմի, պարտության եւ կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44–օրյայի թեմայով։
Պատերազմի, պարտության եւ կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։
Դա նույնն է, որ երիտթուրքերն առաջարկեին ստեղծել Հայոց ցեղասպանության հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Կամ էլ՝ ֆաշիստներն ուսումնասիրեին Հոլոքոստի հանգամանքները»։