Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ մարդու իրավունքների խախտումների համար. հայտնում է օրինագծի հեղինակներից Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը:
Ըստ նրա՝ համապատասխան օրինագիծը մշակվել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար՝ մարդու իրավունքների խախտման դեպքում: Սահմանափակումները պետք է ազդեն Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են համարվում հակառակորդների քաղաքական հետապնդումների, ինչպես նաև միջազգային իրավունքի խախտումների համար:
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգնություն ցուցաբերի Թուրքիայի հասարակական կազմակերպություններին, որոնք պայքարում են քաղբանտարկյալների ազատ արձակման և ժողովրդավարության համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար կկիրառվի, այսպես կոչված, «Մագնիտսկու օրենքը»:
Նշվում է, որ սա դեմոկրատների կողմից երրորդ օրինագիծն է՝ առաջ տանելու համար համապատասխան օրինագիծը: Նախորդ երկու փորձերը՝ 2017-ին և 2019-ին, անհաջող էին, քանի որ ԱՄՆ Սենատի տեղերի մեծ մասը Հանրապետական կուսակցությանն էր: