Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստամբուլում սբ. Սոֆիա տաճարը դարձյալ մզկիթ վերածելու Թուրքիայի որոշումից հետո Հունաստանը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի Անկարայի դեմ, փակի Թուրքիայի հյուպատոսությունը Կոմոտինիում, Սալոնիկում գտնվող Քեմալ Աթաթուրքի թանգարանը, Թուրքիայի հետ սահմանը, մզկիթ չբացել Վոտանիկոսում և փակել հարյուրավոր ապօրինի մզկիթներ. հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ, «Հունաստանն այլ ճանապարհ է» կուսակցության նախագահ Նոտիս Մարիասը:
Մարիասը Կրետեի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ դասավանդում է Եվրամիության ինստիտուցիոնալ կառուցվածքը:
«Էրդողանը երկար տարիներ պատրաստվել էր Սբ. Սոֆիայի՝ մզկիթի վերափոխմանը: Այդ իսկ պատճառով, որպես Եվրախորհրդարանի անդամ 2014–2019 թվականներից, ես բազմիցս դատապարտել եմ նրան Եվրախորհրդարանի առջև իմ ելույթներում», - ասել է Մարիասը:
Նա տաճարի վերաբերյալ Էրդողանի որոշումն անվանել է սադրիչ, ոչ պատմական, բացարձակապես ապօրինի:
«Դա խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը` Սբ. Սոֆիան հռչակել համաշխարհային ժառանգության տարածք: Հաջիա Սոֆիան Էրդողանի ունեցվածքը չէ, այն պատկանում է համայն մարդկությանը: Սա քրիստոնեության խորհրդանիշ է: Վերածելով այն մզկիթի՝ Էրդողանը հրահրում և վիրավորում է ոչ միայն քրիստոնյաներին, այլև ողջ մարդկությանը», - ասել է քաղաքական գործիչը:
«Համաշխարհային քաղաքակիրթ համայնքը պետք է դիմակայի Թուրքիայի մարտահրավերին և «մշակույթ կամ բարբարոսություն» երկընտրանքին պատասխան տա՝ «ոչ բարբարոսությանը, անհանդուրժողականություն, ոչ իսլամական ֆունդամենտալիզմին», - ասել է Մարիասը:
Ըստ նրա՝ Էրդողանի անօրինական որոշումը՝ Հաջիա Սոֆիան մզկիթ վերածելու վերաբերյալ, արդեն դատապարտվել են Հունաստանի, Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև քրիստոնեական բոլոր կրոնական առաջնորդների կողմից: