|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ Միսիսիփի նահանգի սենատոր, հանրապետական կոնգրեսական Ռոջեր Վիքերը օրինագիծ է ներկայացրել կոնգրես` կոչ անելով Դոնալդ Թրամփին պատժամիջողներ կիրառել Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների նկատմամբ։
Ըստ Sozcu-ի` օրինածում, որին աջակցություն են հայտնել նաև այլ կոնգրեսականներ, նշվում է, որ Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքմենստանում Ուզբեկստանում, Ուկրաինայում խախտվում են մարդկանց կրոնական ազատությունները, հիմնարար իրավունքները։
Օրինագծում հիշատակվում է ամերիկացի հոգևորական Անդրյու Բրյունսոնը, ով գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորվել է Թուրքիայում։
Հնարավոր է` Թուրքիայի նկատմամբ կիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ։