կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 10:42
Աշխարհ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ Ռուսաստանից Ս-400 գնելու համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ Ռուսաստանից Ս-400 գնելու համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ ռուսական Ս-400 համակարգեր գնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Չնայած մեր նախազգուշացումներին՝ Թուրքիան շարունակել է գնել և փորձարկել Ս-400 համակարգերը Ռուսաստանում: Մենք չենք հանդուրժի խոշոր գործարքներ Ռուսաստանի պաշտպանական հատվածի հետ»,- ասել է նա:

Պատժամիջոցները ներառում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) արտոնագրերի և արտահանման թույլտվությունների տրամադրման արգելք, ինչպես նաև Դեմիրի և ԱՄՆ-ի այլ գերատեսչությունների ակտիվների սառեցում:

Ըստ Պոմպեոյի՝ «ԱՄՆ-ն բազմիցս և ամենաբարձր մակարդակով» նախազգուշացրել է Թուրքիային, որ Ս-400-ի գնումը վտանգի տակ է դնելու ԱՄՆ ռազմական և տեխնիկայի անվտանգությունը և զգալի միջոցներ կհատկացնի Ռուսաստանի պաշտպանական հատվածին, ինչպես նաև հասանելիություն կապահովի Ռուսաստանին՝Թուրքիայի զինված ուժեր և նրա պաշտպանական արդյունաբերություն մուտք գործելու համար»։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Թուրքիան պետք է «անհապաղ լուծի Ս-400-ի հարցը` համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ»: Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմինը պետական կառույց է, որը պայմանագրեր է կնքում ռազմական տեխնիկա գնելու համար: ԱՄՆ-ը Թուրքիայի պաշտոնյաներին ավելացրել է CAATSA պատժամիջոցների ցուցակում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը չի ներառել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ պատժամիջոցների ամենակոշտ ցուցակում՝ SDN-ում:

Ս-400-ների վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2017 թ.՝ 2.5 մլրդ դոլար արժողությամբ։