|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ կոչ են արել երկրի նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` այդ երկիր ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պատճառով: Նրանք կոչ են արել Թուրքիայի մասնակցությունը բացառել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վերաբերյալ ծրագրից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիա մուտք են գործել С-400 ռուսական համակարգերը: Պայմանագիրը, որը նախատեսում է 4 С-400-ի մատակարարում Թուրքիային 2,5 միլիարդ դոլար գնով, կնքվել է դեռ 2017թ-ին:Այս գործարքը միջազգային սկանդալի առիթ է դարձել Թուրքիայի ու ԱՄՆ միջև: