|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑ՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր»,- գրել է նա։