Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի մասով այս պահին դատարանի որոշումը կա․ այն վարույթ կընդունվի և կքննվի Առաջին ատյանի դատարանում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հայկուհի Սեդրակյանը մամուլի ասուլիսում։
Հայցադիմումը դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանի ելույթին է վերաբերում, իրավական հիմքերը՝ վիրավորանքն և զրպարտությունն են։
Արծվիկ Մինասյանը հորդորեց Արման Բաբաջանյանին՝ անձամբ ներկայանալ և պատասխանել բոլոր հարցերին, այլ ոչ թե իր ներկայացուցիչների միջոցով, քանի որ ՀՅԴ-ն՝ ի դեմս ԳՄ-ի, հայց է ներկայացրել դատարան ԱԺ պատգամավորի դեմ և սա լավ առիթ նախադեպ ստեղծել իրավական պետություն ունենալու ճանապարհին։
«ԱԺ պատգամավորը պարտավոր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգանք ցուցաբերել։ Նա նաև մարդ է, որը լրատվամիջոցի հիմնադիր է։ Եվ նա այդպիսի արտահայտություններ է հնչեցնում ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի ամբիոնից։ Մենք ցանկանում ենք, որ պատվի ու բարի համբավի դատական պաշտպանության առումով այս երկրում նախադեպ ձևավորվի, որովհետև մեզ հայտնի չէ որևէ փաստ, որ կուսակցությունը այսպիսի հայցադիմում է ներկայացնում»,-պարզաբանեց նա։
Փաստաբան Հայկուհի Սեդրակյանը նշեց, որ իբրև փոխհատուցում կուսակցությունը պահանջել է 1 դրամ․ սա սիմվոլիկ փոխհատուցում է, քանի որ ՔՕ-ն պատիվը և արժանապատվությունը վիրավորելու համար 1-2 միլիոն դրամ է նախատեսում։ Այսինքն՝ գումարի ակնկալիքի մասին չէ խոսքը։
«Այն, ինչ համարվում է պատճառված վնասի փոխհատուցում՝ անչափելի է և նույնիսկ ամենաառավելագույն գումարի չի փոխհատուցի պատճառված վնասը․ պատվին, արժանապատվությանը, բարի համբավին հասցված վնասը անչափելի է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Արման Բաբաջանյանը նաև հայտարարել էր, որ 2006-2009 թթ ծանոթացել է մի շարք դաշնակցականների հետ, որոնք իրեն պատմել են՝ ինչ հանցագործություներ են արել․ այս մասին՝ լրագրողներից մեկի հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Մենք հաճախ ականատես ենք լինում հերյուրանքների, իրականությունից կտրված հայտարարությունների, սուտ, կեղծ տվյալների։ Այս դատական գործընթացը առիթ կտա սուտն ու կեղծիքը տարանջատելու»։
Աննա Բալյան