|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ:
«Բանն այն է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը քվորում չի ունեցել, ինչը հակասում է օրենսդրական պահանջներին: Սույն գործով Վարչական դատարանում կայանալիք նախնական դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 11։00-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ)»,- հայտնում են «Մայր Հայաստան» խմբակցությունից։