|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոտ ժամանակներս Թուրքիան կսկսի կիրառել ռուսական Sputnik V պատվաստանյութը նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան. հայտնում է Anadolu-ն:
Գերատեսչության ղեկավարը նաև նշել է COVID-19-ով վարակվածության մակարդակի նվազման մասին`չնայած ամեն օր դեպքերի բարձր մակարդակին:
Անդրադառնալով Թուրքիայում COVID-19-ի դեմ տեղական պատվաստանյութերի արտադրության ուղղությամբ տարվող աշխատանքներին`Քոջան նշել է, որ այս ոլորտում 7 նախագծի իրականացման գործում զգալի առաջընթաց է գրանցվել: Նա նշել է, որ դրանք կօգնեն ընդլայնել Թուրքիայի ներդրումը համաճարակի դեմ պայքարում:
Նա, մասնավորապես, հայտնել է, որ Թուրքիան սկսում է իր երրորդ` ոչ ակտիվացված թեկնածու-պատվաստանյութի առաջին փուլի փորձարկումները: