կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-11 11:13
Հասարակություն

Պապիլոմայի դեմ պատվաստումները կսկսվեն այսօրվանից

Պապիլոմայի դեմ պատվաստումները կսկսվեն այսօրվանից

Պապիլոմայի դեմ պատվաստումները կսկսեն իրականացնել այսօրվանից։  Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում: Կպատվաստվեն այն աղջիկները, որոնց 13 տարին լրացել է 2004-ի հուլիսի 1-ին և դրանից հետո։

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր պոլիկլինիկաները պատրաստ են, բուժաշխատողները՝ նույնպես:

«Բուժաշխատողները համապատասխան դասընթացներ են անցել, ստացել համապատասխան ցուցումներ: Պատվաստանյութի` հայերեն թարգմանված տարբերակը պատրաստ է ու հասանելի: Պատվաստումից առաջ յուրաքանչյուր ծնողի և դեռահասի կտրամադրվի հուշաթերթ-տեղեկատվական թերթիկ, որում նշված է, թե ինչ է իրենից ենթադրում պապիլոման, ինչպես նաև` պատվաստանյութի մասին ինֆորմացիա՝ դրա ազդեցության, հետևանքի մասին»,- ասաց Սահակյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ բոլոր պոլիկլինիկաներին բաժանվել է անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութը: Բացի այդ, ըստ Սահակյանի, ծնողները նախապես ծանուցվում են, որ իրենց երեխան ենթակա է պատվաստման:

Պատվաստումը կիրականացվի երկու դեղաչափով՝ վեց ամիս ընդմիջումով։ Նախատեսված է, որ կպատվաստվէ 13 տարեկան շուրջ 16 000 աղջիկ։ Պատվաստանյութից հետո հնարավոր է ցավի առկայություն՝ ներարկման շրջանում:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերին մի շարք բժիշկներ լրագրողների ներկայությամբ պատվաստեցին իրենց աղջիկներին: