|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեծ Բրիտանիան Արևմուտքի երկրներից առաջինն է, որտեղ արդեն իսկ սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նշվում է՝ առաջնահերթ կպատվաստվեն ռիսկային խմբի ներկայացուցիչները։ Առաջնահերթության որոշման ժամանակ, որպես գլխավոր չափորոշիչ, ընտրվել է պացիենտների տարիքը։ Պատվաստման համար կկիրառվի Pfizer և BioNTech ընկերությունների արտադրանքը։
Ըստ կառավարության ներկայացուցչի՝ բնակչության խոցելի խմբերի մեծ մասը կպատվաստվի մինչև հունվարի վերջը։ Ընդհանուր առմամբ, պատվիրվել է 40 մլն դեղաչափ։
Հավելվում է՝ պատվաստումը կկատարվի անվճար։