|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ապրիլի 19-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութով։ Այդ մասին հայտնում են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Նշվում է, որ ներկայում ռուսական կողմի հետ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Արցախի Հանրապետություն Sputnik-V պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ ներկրելու ուղղությամբ, համավարակի դեմ պատվաստման գործընթացը բնակչության շրջանում կազմակերպելու նպատակով։