Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Երևանի քաղաքային իշխանությունները «Ռեսո» ապահովագրական ընկերության միջոցով արդեն «վավերացրել են» Արցախի 75%-ի դավաճանական հանձնումն Ադրբեջանին:
Երևանում տեղադրված վահանակների վրա նշված ապահովագրական ընկերության ներկայացրած գովազդային պաստառում պատկերված է ՀՀ-ն, իսկ Արցախը ներկայացված է նոյեմբերի 9-ի դավաճանական հայտարարությամբ ամրագրված տարածքներով, առանց ազատագրված 7 շրջանների, առանց Հադրութի շրջանի, Շուշիի և այն բնակավայրերի, որոնք պատերազմի օրերին և դրանից հետո անցան ադրբեջանական վերահսկողության տակ:
Բնականաբար՝ գովազդային վահանակները տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարության գիտությամբ և թույլտվությամբ: Ստացվում է՝ ինչպես «Ռեսոյի» ղեկավարությունը, այնպես էլ Երևանի քաղաքային իշխանությունները համաձայն են Փաշինյանի և նրա հայրենադավ խունտայի ներկայացուցիչների այն դավաճանական հայտարարությունների հետ, ըստ որոնց՝ Շուշին եղել է ադրբեջանական քաղաք, Քարվաճառը՝ ադրբեջանական շրջան և այլն, և այլն:
Վ. Սարգսյան