կարևոր
4903 դիտում, 1 ամիս առաջ - 2022-12-04 17:58
Քաղաքական

Երևանի քաղաքապետարանը պահանջում է Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկել՝ հավաքներ կազմակերպելու համար

Երևանի քաղաքապետարանը պահանջում է Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկել՝ հավաքներ կազմակերպելու համար

Երեւանի քաղաքապետարանը մի քանի հայց է ներկայացրել ընդդեմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի`  հավաքներ կազմակերպելու համար:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը ՎԴ2/0186/05/22, ՎԴ/5094/05/22, ՎԴ/5036/05/22 և ՎԴ2/0178/05/22 գործերով պահանջում է Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել, այլ կերպ ասած տուգանել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար:

Yerkir.am-ի հաղորդմամբ` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելու`առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար. Ըստ ամենայնի` խոսքը վերաբերում է 2022թ մայիս ամսից մեկնարկած համապետական բողոքի ակցիաների կազմակերպման համար պատասխանատվության ենթարկելու մասին:

Գործով նիստերը տեղի կունենան հաջորդ տարվա հունվարին:

Այլ տեղեկատվություն այս պահին հասանելի չէ: