կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-20 15:59
Աշխարհ

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է բրիտանական ռազմանավերի՝ Սև ծով մուտքի նպատակները

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է բրիտանական ռազմանավերի՝ Սև ծով մուտքի նպատակները

Ուղղաթիռներ ուղարկելով Սև ծով՝ Մեծ Բրիտանիան ճնշում է  բանեցնում Ռուսաստանի նկատմամբ՝ փորձելով ազդել նրա ուղեգծի վրա: Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության աղբյուրը:

«Այն ամենը, ինչ արվում է Սև ծով նավերի մուտքի շուրջ, արվում է մեկ նպատակով ՝ մեծացնել ճնշումը մեր երկրի վրա, որպեսզի մենք, իրենց հույսով, ակնհայտորեն ինչ-որ բան «հասկանանք» և մեզ պահենք այնպես, ինչպես նրանք ակնկալում են մեզանից»,- շեշտել է զրուցակիցը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Լոնդոնը հույս ունի այս կերպ վախեցնել Ռուսաստանին: Այնուամենայնիվ, Մոսկվան հույս է դնում «նրանց ողջամտության վրա, որից կախված է Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանումը», որը որոշում է ոչ սևծովյան երկրների նավերի առավելագույն քանակը և զանգվածը, դրանց տեղաշարժը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Times թերթը, հղում անելով Թագավորական նավատորմի աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, ի նշան համերաշխության Ուկրաինայի և նրա դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի ռազմական բլոկում, մտադիր է 2021 թվականի մայիսին ուղարկել երկու ռազմանավ՝ ականակիր և հակասուզանավային ֆրեգատ:

Բոսֆորով Սև ծով ռազմական նավերի անցման թույլտվություն ստանալու համար Միացյալ Թագավորությունը դիմել է Թուրքիային: Անկարան համարել է, որ այս դիմումը չի հակասում Մոնտրյոյի կոնվենցիային և համաձայնել է թույլատրել նավերի մուտքը: