|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիային տեղեկացրել է, որ իրենց երկու ռազմանավերի անցումը Բոսֆորով Սև ծով չեղյալ է հայտարարվել. ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Վաշինգտոնն Անկարային տեղեկացրել է իր երկու ռազմանավերի՝ Բոսֆորով Սև ծով անցնելու մասին, որտեղ նրանք տեղակայվելու էին ապրիլի 14-15-ից մինչև մայիսի 4-5-ը: Ըստ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի՝ Սև ծովում ամերիկյան ռազմանավերի գործողությունները «սովորական» են, ԱՄՆ-ն այդ գործողությունները համակարգում է Մոնտրյոյի կոնվենցիայով Թուրքիայի իշխանությունների հետ:
«Այո, ԱՄՆ դեսպանատունը այս մասին տեղեկացրել է մեր նախարարությանը», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չեղարկվել է նավերի անցումը:
Տեղեկության տարածումից հետո հանդես եկավ թուրք ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ հաստատելով այս տեղեկությունը։