Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչ-որ ձևով իրենց պետք է ի մի բերենք խելացի մարդկանց, ովքեր տանը նստած սեղմել են ատամները՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը մամուլի ասուլիսում։
«Կա ոչ մեծ խումբ մարդկանց, որոնք, իհարկե, հասկանում են, վերլուծում են, բայց չեն խոսում»,-նկատեց Տիգրան Հեքեքյանը։
Ազգային գաղափարախոսության մասին անընդհատ խոսվում է՝ նշեց նա։
«Այս շրջանում ապրող ժողովուրդը չունի ոչ նպատակ, ոչ տեսլական, ոչ գաղափարախոսություն, այնքան ամեն ինչը ջնջվել է, որ մենք մեր ընկերոջը չենք վստահում, ընտանիքում տարբեր կարծիքների պատճառով իրար հետ չեն շփվում։ Այս ինչո՞ւ ենք այսքան ջլատվել․ մանր գաղափարներ ենք քննարկում»,-ասաց նա։
Այսքան ազնիվ թշնամի, ինչքան Թուրքիան ու Ադրբեջանն են, ոչ ոք չունի, նկատեց նա, իրենք մտադիր են աշխարհի այս հատվածն իրենցով անել՝ այդպես էլ ասում են։
«Միակ հույսը, որ կարող ենք ունենալ՝ եթե ռուսի շահը ադրբեջանցու և թուրքի հետ չհամընկնի, բայց ռուսն էլ է թուլանում»,-ասաց Հեքեքյանը։
Նա նշեց, որ հույսը Աստծո վրա դնող ժողովուրդը փոխանակ ուրիշ հարաբերություններ ունենա Աստծո հետ, ուղղակի հույսը դրել է ու վերջ։
«Կա աննշան հույս․ վերևներում մի ամբողջ նվագախումբ է նվագում, մենք գիտենք միայն ալտի պարտիան»,-ասաց Տիգրան Հեքեքյանը։
Նրա դիտանկյունից՝ ամեն ինչը խառնել ենք իրար․ պատվանդան ենք դնում մարդկանց, ովքեր սրիկա ենք, մոռանում արժանավորներին։
Առաջին պատերազմում մենք հաղթել ենք, բայց որևէ մեկը չի վերլուծել սխալները՝ նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․