|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
14 պետական և ոչ պետական բուհեր պաշտպանության նախարարության հետ համատեղ հանդես են եկել 2010թ աշնանային զորակոչի հետ կապված հայտարարությամբ: «Մեր նպատակն է ուսանող երիտասարդների հետ աշխատել ծառայությունից առաջ, ծանոթացնել նրանց մեր պատմամշակութային արժեքներին, որպեսզի նրանք դրանց տեր կանգնելու գիտակցմամբ ծառայեն բանակում»,-ասված է հայտարարության մեջ:
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ՈՒՀ նախագահ Էմին Թորոսյանը ասում է, որ ինքը ծառայել է 18 տարեկանում, հետո շարունակել ուսումը, հետրաբար գիտի այդ տարիքում ծառայելու կարևությունը. «Զինվորական ծառայությունից հետո ավելի լավ ես գիտակցում քո կրթության, ստացած գիտելիքների անհրաժեշտությունը»:
Հայտարարության շրջանակներում կազմակերպվելու են ճանաչողական բնույթի միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ են լինելու արդեն բանակային ծառայության ժամանակ: Բուհերի ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները գնալու են բանակ տեղում ծանոթանալու իրենց զինվորների առօրյային, բանակային պայմաններին:
Նոր օրենքի համաձայն բանակ գնալու են արդեն 18 տարին լրացած պետական բուհերի վճարովի համակարգում սովորող բոլոր ուսանողները:«Այս տարի առաջին անգամ շատ են լինլու ուսանող զորակոչիկները, հետևաբար պետք է նրանց կողքին լինել և աջակցել նաև հոգեբանական տեսանկյունից»:
Էմին Թորոսյանին հայտնի են «պապայի տղեքի» բանակ ընդհանարպես չգնալու և հատուկ շտաբերում ծառայելու փաստերը:«Այդ մասին չմտածեք վերևներում տեղյակ չեն, կասեմ ավելին, քայլեր են տարվում այդ երևույթները վերացնելու համար»:
Գայանե Ասրյան