| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «ԱրտՖեստ» փառատոնի շրջանակներում ցուցադրվող հերթական ներկայացումը Ժան Անույի «Նվագախումբն» էր, որի բեմադրության հեղինակը Սամսոն Ստեփանյանն էր, իսկ դերակատարները` ԵԹԿՊԻ ռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանողներ:
Իրադարձությունները տեղի են ունենում կուրորտային բուժարանում գործող նվագախմբում, ուր մարդկային փոխհարաբերությունները, կրելով զավեշտական բնույթ, իրենց տակ թաքցնում են անապագա մարդու ողբերգությունը: Ուրիշի դժբախտությունը տեսնելով միայն` սկսում ես գնահատել քո ունեցածը:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Արմեն Մազմանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար էական էր այն, որ սա այն չափանիշն է, որն իրավունք ունի համարվել դերասանական դիպլոմային աշխատանք:
«Որպես ռեժիսորական աշխատանք` ինձ շատ է դուր գալիս: Բեմադրությունը` որպես ֆորմա, շատ ընկալելի է, բայց ավելի հաճելի է երեխաների տված արդյունքը, այսինքն`իրենց կրթության արդյունքում ինչի՞ են նրանք հասել: Ներկայացումը կթողնենք մեր ուսումնական թատրոնի խաղացանկում, քանի դեռ բանակը չի տարել տղաներին (չնայած ներկայացման մեջ մի տղա կա)»,- ասաց Մազմանյանը` հավելելով, որ, որպես ռեժիսոր, Սամսոն Ստեփանյանը փառատոնին չի կարող մասնակցել, այս դեպքում` դերասաններն են մասնակցում փառատոնին. «Ինչպե՞ս կարող է երիտասարդական փառատոնում ես ու Սամսոնը մրցանակ ստանանք: Սա հնարավորություն է` դերասաններին ցույց տալու»: