կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 02:32
Հասարակություն

Վերևներում էլ փող չեն ուզում

Վերևներում էլ փող չեն ուզում

«Մենք թոշակների համար 200 դրամ այլեւս չենք պահանջելու, որովհետեւ վերեւներում էլ մեզանից չեն ուզում»,- այսպես  ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր՝  երբ կառավարության շենքի մոտ հանդիպում էր կենսաթոշակային ծառայությանազատված աշխատակիցների հետ։  Հետո , զգալով սխալը `«ճշտեց», որ իր պաշտոնավարության ժամանակ նման «հավաքագրումներ» չեն եղել։ 

 

Նախարար Ա. Գրիգորյանը խոստացավ, որ վերջնահաշվարկի հարցերը առաջիկայում կլուծվեն կառավարության պահուստային միջոցների հաշվին, որը ներառում է ազատման նպաստների վճարումը ու չիրացված արձակուրդների փոխհատուցումը։

Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորմանը, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, իր ղեկավարած կառույցը կհետեւի, թե ինչպես են վճարահաշվային կազմակերպություններում ատեստացիա իրականացնում։

 

Ակցիայի մասնակիցները դժգոհում  էին, որ այլ կազմակերպություններում ատեստացիայի ժամանակ շատ հաճախ անհարկի աշխատանքներ ենառաջարկվում, ասենք՝ մեծահասակ կնոջը առաջարկում են օպերատորական գործ, իսկ համակարգչային գիտելիքներին տիրապետող երիտասարդներին ուղարկում են նամակների ու ծանուցումների բաժին։