Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր առաջ քաշած խնդիրների վերաբերյալ դրական ոչ մի պատասխան չունենք, բացառությամբ սոցփաթեթի. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը՝ Տիգրան Գալստյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախում հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարող ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կառավարությունից՝ ժամկետից շուտ զորացրել իրենց երեխաներին։
Ակցիայի ընթացքում ծնողներից մի քանիսը հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, ապա, դուրս գալով կառավարությունից, Տիգրան Գալստյանն ասաց, որ ծառայության վերաբերյալ ոչ մի բան չի քննարկվել, Փաշինյանը խոստացել է մի քանի օրվա ընթացքում պատասխան հայտնել միայն սոցփաթեթի վերաբերյալ։
«Աշխատանքային քննարկումները շարունակվելու են։ Պատերազմի մասնակիցների վերաբերյալ մեր պահանջները ներկայացրեցինք, էս պահին չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետեւ հստակ պատասխան չունենք։ Փաշինյանը առաջ քաշած հարցերի հետ համամիտ է եղել։ Եթե համամիտ չլիներ, հանդիպումը չէր շարունակվելու»,- նշեց Գալստյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։