Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ մի պատասխան չունեցանք` ո՛չ դրական, ո՛չ բացասական: Այս մասին Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հանդիպումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասել է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Սպասում ենք իրենց զանգին, եւս մեկ անգամ ասացին, որ հեռախոսով կամ հանդիպման միջոցով տեղյակ կպահեն մեր հարցի վերաբերյալ»,-հայտնել է Խաչատրյանը` նշելով, որ Կառավարությունից առաջարկ է եղել դիմել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:
«Մենք ասացինք, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ստեղծված է 2017թ.-ից, մենք ունենք 1990թ.-ից կորուստներ, եւ ակնկալում ենք թե՛ ազատամարտիկների, թե՛ զինհաշմանդամների, թե՛ զոհվածի ընտանիքների նկատմամբ հարգալից վերաբերմունք, ֆինանսական աջակցություն: Իսկ «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մեր պահանջների հետ ոչ մի կապ չունի: Մենք ակնկալում ենք, որ վարչապետը կառավարության նիստով որոշում կկայացնի եւ մեր հարցին կտա լուծում»,-ասաց Խաչատրյանը` նշելով նաեւ, որ վարչապետին 6646 հոգու անուն է փոխանցել, որը վարչապետին մտածելու տեղիք է տվել:
Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքում են, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց: