|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Զոհված ադրբեջանցի զինծառայողների ծնողները պահանջում են պատվաբեր հուղարկավորություն կատարել իրենց որդիների համար: Նրանք բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ:
Բանն այն է, որ նրանց որդիներին հրաժարվում են թաղել «Շեհիդների (նահատակների) ծառուղում»: Պատվավոր հուղարկավորության փոխարեն մահացածների մեծ մասը թաղվել է մայրաքաղաքից հեռու գտնվող Գարադաղ շրջանում. գրում է Turan գործակալությունը:
17 ընտանիքների անդամներ հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրը: Սակայն ծնողներին խաբել են և ուղղորդել Սալյան զորանոցը, որտեղ նրանց պետք է ընդուներ պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը: Տեղ հասնելուն պես պարել են՝ փոխնախարարը տեղում չէ: Արդյունքում՝ ցուցարարները փակել են քաղաքի ամենամեծ պողոտաներից մեկը: Դրանից հետո միայն ՊՆ–ն ընդունել է նրանց: