Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ սոցիալական փաթեթի շահառուները հաճախ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և ստիպված են լինում հերթագրվել ու ամիսներով սպասել:
Բժշկական հաստատություների միջև պետական բյուջեից հատկացվող միջոցների նախապես բաշխման պարագայում մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում էին օրացուցային տարվա ավարտից ավելի շուտ:
ՄԵկ այլ հանգամանք` կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու համար շահառուները, բացի իրենց տեղամասային պոլիկլինկայից, չեն կարող դիմել որևէ այլ բժշկական հաստատություն:
ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։
Այս նպատակով ծախսվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և դրանց առավել արդյունավետ ծախսելու նպատակով բուժօգնության տրամադրումն կիրականացվի առողջության ապահովագրության միջոցով:
Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով գործընթացը հստակ կանոնակարգվել է։ Այն է` սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ապահովագրական պայմանագրի ձևը, բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման (կցագրման) և վերաբաշխման բազմագործոն համակարգը, որում ներառված են ինչպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման ցուցանիշները, այնպես էլ փաստացի մատուցված ծառայությունների որակական ցուցանիշները:
Արդյունքում` պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող շուրջ 100,0 հազար շահառուն ծրագրով նախատեսված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ կանխարգելիչ բժշկական քննությունը կանցնեն միայն անձը հաստատող փաստաթղթով դիմելով ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն:
Նոր իրավակարգավորման պայմաններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը կնպաստի ներդրվող կրկնակի վերահսկողությունը։ Նոր մեխանիզմով, բացի առողջապահության նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:
Առողջապահության նախարարություն