|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր՝ ապրիլի 14-ին, 18:00-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը:
Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի 27 նահատակներից երկուսը հետմահու կպարգևատրվեն Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով:
Պարգևները կհանձնի Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
Կցուցադրվի նաև գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը:
«Կամավորական շարժում» ՀԿ խորհուրդ