կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 11:12
Հասարակություն

Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը

Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը։ Պարգևները զինծառայողներին կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ 

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։