կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 19:01
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Սարդարապատում տեղի է ունենում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգեւատրման արարողությունը

Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունենում Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը։ Պարգևները զինծառայողներին հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց  Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։