կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-11 14:38
Քաղաքական

Ուրիշ ու՞մ վերաբերվող փաստաթղթեր էին դրված այս կարմիր թղթապանակում. Բագրատ Եսայան

Ուրիշ ու՞մ վերաբերվող փաստաթղթեր էին դրված այս կարմիր թղթապանակում. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Շատերդ եք հիշում հունվարի 16-ին Միքայել Մինասյանի հրապարակած՝ Օմեգա ծածկանունով կրկնակի գործակալի մասին այս փաստաթուղթը։ Ազգային անվտանգության, ինքնապահպանման բնազդը կորցրած մեր հասարակությունը, կարելի է ասել, չարձագանքեց։ Պատկան մարմինները, բացի անհոդաբաշխ հերքումից, նույնպես որևէ գործողություն չձեռնարկեցին։ Սա այն դեպքում, երբ պատերազմի մեջ գտնվող երկրի 2-րդ պաշտոնատար անձը, ի պաշտոնե Ազգային Անվտանգության Խորհրդի անդամը, հրապարակայնորեն մեղադրվեց թշնամի երկրի գործակալ լինելու մեջ։ Այլ հարց է նաև, թե ինչու և ինչպես տվյալ անձի ներկայացրած քաղաքական ուժը «հեղափոխություն» արեց մեր երկրում, որից «անտեղյակ» էր նրան հավաքագրած ԱԱԾ-ն։
 
Հիմա ինձ, վստահ եմ նաև ձեզնից շատերին հետաքրքիր է մի ուրիշ հարց։ Ուրիշ ու՞մ վերաբերվող փաստաթղթեր էին դրված այս կարմիր թղթապանակում և, եթե դրանք կարևոր են մեր երկրի իրական ճգնաժամի խորությունը հասկանալու համար, ինչու՞ դրանք չեն հրապարակվել նախորդ 4 ամիսների ընթացքում»։