կարևոր
262 դիտում, 46 րոպե առաջ - 2025-12-03 18:51
Քաղաքական

Փաշինյանը պետք է հրապարակեր պաշտոնական փաստաթղթեր, որոնք իր առջև դրված էին․ Զուրաբյանը՝ Քի Վեսթի մասին

Փաշինյանը պետք է հրապարակեր պաշտոնական փաստաթղթեր, որոնք իր առջև դրված էին․ Զուրաբյանը՝ Քի Վեսթի մասին

«Փաշինյանը պետք է հրապարակեր պաշտոնական փաստաթղթեր, որոնք իր առջև դրված էին։ Այն, ինչ հրապարակել է, վաղուց հրապարակված է եղել «Հայկական ժամանակում»» — «Իշխանության» հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Քի Վեսթի փաստաթղթերը չի հրապարակվել, որովհետև դրանք Հայաստանի կառավարության ձեռքի տակ չկան։

Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական էջում իշխանությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, սակայն դրանց մեջ չկա Քի Վեսթի փաստաթուղթը։

Ազգային ժողովում անդրադառնալով Քի Վեսթի փաստաթղթերի չհրապարակմանը՝ Փաշինյանը նշեց, որ դրանք չեն հրապարակվել, որովհետև չկան Հայաստանի կառավարության տիրապետության ներքո։ «Քի Վեսթի փաթեթի հենքը այն է, ինչ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը տվել է «Հայկական ժամանակ» թերթին և հրապարակվել է։ Դա է Քի Վեսթի գաղափարական հիմքը, էլ չեմ ասում՝ դրա կարիքը չկա էլ։ Վերջերս «Ազատություն» ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց, և դրանով ամեն ինչ ասված է», — ասաց Փաշինյանը։