կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 15:02
Տարածաշրջան

Տաջիկստանն ու Թուրքիան ստորագրել են ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր

Տաջիկստանն ու Թուրքիան ստորագրել են ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր

Թուրքիան և Տաջիկստանը ստորագրել են ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր. ապրիլի 21-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն պաշտոնական այցով եղել է Անկարայում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության, անվտանգության և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտներում երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Նախարարներն ընդգծել են երկրների ժողովուրդների միջև կապերը պատմության, մշակույթի և կրոնի ոլորտներում։ Թուրք նախարարը խոստացել է ներկայացնել սահմանների անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրենց փորձը։ Կողմերը պայմանավորվել են նաև համատեղ զորավարժությունների շուրջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում բնակչության հիմնական մասը սուննի մուսուլմաններն են, ըստ էթնիկական պատկանելության՝ նրանք հիմնականում թուրքեր են։ Տաջիկստանում բնակչության մեծամասնությունը իրանական ծագում ունեցող, պարսկախոս շիա մուսուլմաններ են։