կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 12:56
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը Լիբանանում է. ստորագրել է Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

 Դավիթ Տոնոյանը Լիբանանում է. ստորագրել է Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է  Լիբանանի Հանրապետություն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

Օդանավակայանում նախարար Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները, ողջունելով իրար, ունեցել են կարճ քննարկում։ 

Այսօր՝ նոյեմբերի 2-ի առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։

Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառել անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարներն ունեցել են աշխատանքային հանդիպում։ Քննարկվել են  համագործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Հանդիպման ավարտին երկու նախարարները ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։ 

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնել է հայ խաղաղապահների տեղակայման վայր։

Նշենք, որ նախարարների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լիբանանում զբոսաշրջության դաշնակցական նախարար Ավետիս Կիտանյանը:

Image may contain: 1 person, sitting

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

Image may contain: 2 people, people standing, sky, mountain and outdoor

Image may contain: 1 person, standing and outdoor

Image may contain: 2 people