Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի հակակշռելու համար Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը հայտարարել են, որ հաջորդ տարի EastMed գազատարի կառուցման համար համաձայնագիր են ստորագրելու:
Հունաստանի կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ համաձայնագիրը կստորագրվի հունվարի 2-ին Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմի: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է mansethaber.com կայքից:
Դեռ այս տարվա մարտի 20-ին Իսրայելում Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի ղեկավարների կողմից՝ մասնակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ստորագրվել էր գազատարի վերաբերյալ համաձայնագիր:
Ըստ նախագծի՝ այն պետք է սկիզբ առնի Իսրայելի ջրերից և Կրետե կղզու և Հունաստանի մայր տարածքով հասնի Իտալիա: Նախատեսվում է, որ մոտ 2000 կմ երկարություն ունեցող գազատարը կապահովի ԵՄ գազի կարիքների 10 տոկոսը և կնվազեցնի ռուսական գազից ԵՄ կախվածությունը:
Այս նախագիծը նպատակ ունի կանխարգելել Միջերկրականի ջրերում իր ազդեցությունը մեծացնել փորձող Թուրքիայի ձգտումները, ով Կիպրոսի ջրերում իրականացնում է ապօրինի որոնողական-հորատման աշխատանքներ՝ արժանանալով միջազգային հանրության քննադատությանը: