կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 10:46
Առանց Կատեգորիա

Արսեն Թորոսյա՞նն է ջանք գործադրել, որ Լիլի Մինասյանն ազատվի․ «Հրապարակ»

Արսեն Թորոսյա՞նն է ջանք գործադրել, որ Լիլի Մինասյանն ազատվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ, որ առավել հայտնի է, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատվել է պաշտոնից։ Նա նշանակվել էր ընդամենը անցյալ տարվա դեկտեմբերին, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։

Այդ ժամանակ գրվեց, թե Մինասյանը փորձել է գազային ատրճանակով մուտք գործել ԱԺ տարածք, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են, հետո բացատրել է, թե ցանկացել է ստուգել անվտանգության զգոնությունը։

Մինասյանը հաստատեց աշխատանքից ազատվելու լուրը՝ նշելով, որ ապրիլի 6-ին է ազատվել՝ անձնական պատճառներով։ Աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյա՞նն է «ջանք գործադրել», որ ազատվեք, ասաց․ «Չգիտեմ՝ ինձ ինչքանով եք ճանաչում, բայց ոչ մեկ չի կարա ջանք գործադրի, որ ես աշխատանքից դուրս գամ»։

Բայց շատ կարճ տեւեց «ֆեյքերի ՊՈԱԿ»-ում Ձեր պաշտոնավարումը։ Մինասյանը հայտարարեց, թե այնտեղ ֆեյքեր չեն եղել։ Ի դեպ, մեր տեղեկությամբ, Մինասյանի փոխարեն հնարավոր է նշանակվի «ֆեյքային» դաշտում հայտնի Տարոն Չախոյանը, որը վերջերս նշանակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում