կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 18:54
Իրավական

Մանրամասներ` ''Լիլի'' ռեստորանի սեփականատիրոջ սպանությունից

Մանրամասներ` ''Լիլի'' ռեստորանի սեփականատիրոջ սպանությունից

Արդեն հայտնել ենք, որ այսօր`  ժամը 13:40-ի սահմաններում, Մասիսի հիվանդանոցում ստացած հրազենային վնասվածքից մահացել է «Լիլի» ռեստորանային համալիրի և Այնթափ գյուղում գտնվող հարսանյաց սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել նրան պատկանող հարսանյաց սրահում, որտեղ այդ պահին ոչ ոք չի եղել: Գործարարը վիրավոր վիճակում նստել է իր մեքենան և փորձել գնալ հիվանդանոց, սակայն ճանապարհին, կորցնելով հավասարակշռությունը, մեքենայով բախվել է պատին, հետո տարածքում ծանոթ մարդ է նկատել և խնդրել` իրեն հիվանդանոց հասցնել, որտեղ և մահացել է:

 

Մեր տեղեկություններով` սպանվածն ունի երկու դուստր և մեկ որդի: Ի դեպ` ռեստորանային համալիրը նրա դուստրերից մեկի` Լիլիի անունով է կոչվում:

 

Խաչատրյանին ճանաչողները yerkir.am-ին հայտնեցին, որ գործարարը երբեք թշնամիներ չի ունեցել, չափազանց լավ անձնավորություն էր:

 

Լուսանկարում Գրիգոր Խաչատրյանն է` իր դուստրերի հետ: