կարևոր
616 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-14 11:06
Քաղաքական

Շիրակ Թորոսյա՛ն, ինչպե՞ս կարելի է էսքան խաբել, մոլորեցնել ժողովրդին, ինչպե՞ս. Մենուա Սողոմոնյան

Շիրակ Թորոսյա՛ն, ինչպե՞ս կարելի է էսքան խաբել, մոլորեցնել ժողովրդին, ինչպե՞ս. Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը գրում է.

«Լրահոսին չտիրապետող ու ԱԺ ՔՊ խմբակցության (նախկինում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության) պատգամավոր Շիրակ Թորոսյանի ելույթը լսող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, իբր հիմա ողջ ընդդիմադիր դաշտը պատմական Հայաստան է պահանջում՝ Մուշ, Վան, Խոյ, Սալմաստ, Ախալքալաք ու Ախալցխա...

Իր անփառունակ շեֆի կեղծ ու անհիմն խոսույթը անպատեհ շրջանառող պատգամավորին, ով նաև դասախոս է աշխատում Մայր բուհում, չարժե՞, որ ուսանողները հարցնեն՝ իսկ ո՞վ է հիմա խոսում պատմական Հայաստանից, քաղաքական ո՞ր ուժերն են, քաղաքական ո՞ր գործիչներն են նման հարցեր բարձրացնում... Ինչպե՞ս կարելի է էսքան խաբել, մոլորեցնել ժողովրդին, ինչպե՞ս...

Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը, սահմանազատման անվան տակ նորանոր տարածքներ թշնամուն չնվիրելու հարցը, աշխատելու փոխարեն չփիառվելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ»։