կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-07 20:16
Քաղաքական

Ջհանգիրյանը Փաշինյանին առաջարկել է պետական ծառայողներին ներգրավել ոչ օրինական գործընթացներում․«Դեժավյու»

Ջհանգիրյանը Փաշինյանին առաջարկել է պետական ծառայողներին ներգրավել ոչ օրինական գործընթացներում․«Դեժավյու»

Նիկոլ Փաշինյանի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։

«Իշխանությունից մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, հավաք է տեղի ունենում նրա ամենից վստահելիների միջև, որտեղ քննարկվում է առաջիկա ընտրությունների թեման։ Ներկա են լինում, նաև ընտրական տեխնոլոգիաների «գուռու», ինչպես արտահայտվում է Փաշինյանը իր մասին՝ Գագիկ Ջհանգիրյանը, նաև օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը/Գռզոն/:

Քննարկման ընթացքում ամենից ուշագրավը, եղել է, Ջհանգիրյանի առաջարկը, որ հնարավորինս մեծ քանակի պետական ծառայողների և ոչ թիմի անդամների ներգրավել տարբեր ոչ օրինական գործընթացների մեջ, ինչպես նաև թույլ տալ և աչք փակել, որ կողքից եկամուտ աշխատեն, այս ընթացքում: Նպատակն է, ընտրություններից առաջ, հնարավորինս շատ մարդկանց դարձնել հանցակից, որպեսզի նրանք մոտիվացված լինեն և անվերապահ ծառայեն Նիկոլի վերարտադրությանը, իսկ ընթացքում հրաժարվելու դեպքում վրաները կոմպրոմատ լինի: Ջհանգիրյանը խոսքով, այդ սխեման լավ աշխատել է 1995-96թթ. ընտրություններում։ Փաստացի, Նիկոլի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- գրում է ալիքը։