|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց պետական նոր ծրագրի մեկնարկի մասին, խոսքը, մասնավորապես, պետական ծառայողներին բնակարանով ապահովելու մասին է:
«Այս ծրագրի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, արդեն իսկ 3800 պետական ծառայող ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել»,-ասաց վարչապետը` հանձնարարելով կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին հաջող մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքները կատարել:
«Մենք պետք է սկսենք շուրջ 1000 բնակարաններ ունեցող շենքեր կառուցել, որ պետական ծառայողների խնդիրները լուծենք»,-ասաց վարչապետը` հավելելով, որ սա պետական ծառայողների շրջանում կբարձրացնի մոտիվացիան: