|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է, իսկ էկոնոմ բնակարաններինը`ավելացել: Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը մշակել է համալիր ծրագիր, եւ խթաններ կստեղծվեն, որպեսզի ՀՀ քաղաքացիները ձեռք բերեն բնակարաններ:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ 2014թ.-ից պետական ծառայողների համար հասանելի կդառնան բնակարանի ձեռք բերման համար ձեւակերպվող հիպոթեքային վարկերը: Ըստ վարչապետի` այսօր հիփոթեքային վարկերի խոչընդոտը կանխավճարն է, ուստի կառավարությունը մտադիր է պետական ծառայողներին երաշխիքներ տալ, որպեսզի բանկերը նրանցից 30 տոկոս կանխավճար չպահանջեն:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա մեկ ամսում պետք է կազմել հիփոթեքային վարկեր ձեռք բերել ցանկացող պետական ծառայողների ցուցակը:
Կառավարությունն, ըստ Տիգրան Սարգսյանի, առաջարկելու է կառուցապատողներին շինարարությունում կիրառել էկոնոմ դասի համար տեխնոլոգիաներ, որոնք էապես կնվազեցնեն ինքնարժեքը: