կարևոր
370 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-22 14:49
Հասարակություն

Փաշինյանի կամակորության համար ամեն կիրակի պետական աշխատողներին, ոստիկանության ծառայողներին հանում, գցում են փողոցներ․ Մանուկյան

Լոկ Փաշինյանի կամակատարության համար պետական համակարգի՝ կրթական և առողջապահական ոլորտների աշխատողներին, ոստիկանության հազարավոր ծառայողներին ամեն կիրակի հանում, գցում են փողոցներ, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք են տանում՝ կեղծ պատարագների. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԵԽ-ի զեկույցին, ըստ որի Հայաստանում համատարած խախտվում են աշխատանքային իրավունքները։ Մանուկյանը նշեց, որ կան դրա աղաղակող փաստերը։

«Մարդիկ շաբաթներով զրկվում են հանգստյան օրից, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները»,– ասաց նա։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ մայրաքաղաքի կենտրոնում, կառավարության մասնաշենքերի այգիներում, ամեն օր շուրջօրյա ռեժիմով նկատելի են տասնյակ ու հարյուրավոր ծառայողներ, որոնք նստած են սոված ու ծարավ․

«Գուցե, հավելավճարներ են տալիս, բայց փաստն այն է, որ այն, ինչ, միգուցե, առօրյա կյանքում չենք նկատում, իրականում ցույց է տալիս, որ ՀՀ սոցիալական նորմերն ու իրավունքները իրականության հետ կապ չունեն»։