կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-11 17:52
Քաղաքական

Հավանականության տեսությունը` ընտրական գործընթացներում

Հավանականության տեսությունը` ընտրական գործընթացներում

ՍԴ այսօրվա նիստում հայցվոր կողմին` Րաֆֆի Հովհաննիսյանի իրավախորհրդատու Կարեն Մեջլումյանին եւ Զարուհի Փոստանջյանին հարցեր ուղղեց նաեւ երրորդ կողմ հանդիսացող Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Նա, մասնավորապես, հարցեր ուղղեց հայցվոր կողմի ներկայացրած հայցադիմումի այն դրույթների կապակցությամբ, որոնք վերաբերում էին ընտրությունների եւ քվեարկության արդյունքների մասնագիտական վերլուծություններին:

 

Կարեն Մեջլումյանի ներկայացմամբ` եղել են այնպիսի ընտրատեղամասեր, ուր գրանցվել է ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ` 70 տոկոսից ավելի, եւ այդ տեղամասերում գրանցվել է Սերժ Սարգսյանի առավելությունը: Այս հարցի առնչությամբ իրավապաշտպանը, որպես փաստական ապացույց, բերում է որոշ կազմակերպությունների վերլուծությունը, որ հենց այդ տեղամասերում են կատարվել հիմնական ընտրակեղծիքներն ու լցոնումները:

 

Հրայր Թովմասյանը Կարեն Մեջլումյանից փորձեց պարզել, թե սոցիոլոգիական հետազոտությունները համարվո՞ւմ են արդյոք հիմք, որպեսզի հստակ ասվի, թե այն տեղամասերում, ուր գրանցվել է ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ, կատարվել են ընտրակեղծիքներ: Կարեն Մեջլումյանը այս հարցին պատասխանեց, որե երբ ընդհանուր պատկերին նայում են ու տեսնում, որ ընտրատեղամասերում ընտրողների մասնակցության հիմնական ցուցանիշը 50 տոկոսի եւ դրան մոտ ցուցանիշների սահմաններում են եղել, ու այդ բոլոր տեղամասերում հաղթել է Րաֆֆի Հովհաննսիյանը: Իսկ այն տեղամասերում, ուր բարձր մասնակցություն ու Սերժ Սարգսյանի օգտին բարձր քվեարկություն է արձանագրվել, ուղղակի հարցեր են առաջացնում, կասկածի տեղիք է տալիս եւ հավանականության տեսությանն է հակասում:

 

Հավանականության տեսությունը Հրայր Թովմասյանին առիթ տվեց, որպեսզի նա իր հաջորդ հարցը շարադրի` արդյո՞ք փաստերը հիմնավորված են, թե՞ հավանականության տեսությամբ են առաջնորդվել հայցվորները: