Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
Այսպես, 2021 թվականին ուսումնական պարապմունքները հանրակրթական ուսումնական հաստատություններում կավարտվեն.
6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-11-րդ դասարանների համար։
Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:
– Ուսումնական պարապմունքները Ավագ դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին` ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար: Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։
– Ուսումնական պարապմունքները Մասնագիտացված դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար և հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2021թ. հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար և հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-11-րդ դասարանների համար։ Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը: