կարևոր
7438 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 14:37
Քաղաքական

Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում 50-ից ավելի դպրոցականների հետ

Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հանդիպել  է «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում 50-ից ավելի դպրոցականների հետ

Նախօրեին մինչ ՀՅ Դաշնակցության երիտասարդականի բանակավայր այցելելը, Ազգային Ժողովում առիթ ունեցա հանդիպել «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերից 50-ից ավելի դպրոցականների հետ: Այս մասին գրում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Անասելի էներգիա ստացա, անասելի զգացողություններ ունեցա շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում:

Այն բոլոր քննակումները, այն բոլոր հարցադրումները, որ ներկայացնում էին Հայաստանի պետականության ապագայի տերերը։

Թեև դասախոսության թեման «Սոցիալական պետության մոդելն» էր, բայց հնչում էին զանազան հարցեր երկրի ապագայից, անվտանգային համակարգի հիմնախնդիրներից, Սրբազան պայքարից, ընդդիմության գործունեությունից ՀՅԴ գաղափարախոսությունից, այսօրվա երկրի ներքաղաքական իրավիճակից ու շատ-շատ հարցերում նույն միտքն էր, թե երբ պետք է հանգուցալուծվի այս ամենը»։